Քաղաքականություն
26.08.2026 | 21:30
Օգոստոսի 25-ին Թուրքիայում տեղական Aydın Denge թերթի ֆեյսբուքյան էջը տարածել է լուսանկար, որտեղ սև ֆոնին դեղին և սպիտակ գույներով «Էրդողանը մահացել է» գրառումն է եղել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գրառումից հետո թերթի կայքում հրապարակված լուրում նշվել է, որ այն վերաբերում է «Գյուլշեն Էրդողան» անունով քաղաքացու մահվան մասին հայտարարությանը։
Այս հրապարակումից հետո Այդընի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 217/A հոդվածի համաձայն, որը վերաբերում է «հանրությանը մոլորեցնող տեղեկություններ հրապարակայնորեն տարածելու» հանցագործությանը։
Odatv-ի փոխանցմամբ՝ հետաքննության շրջանակում թերթի ներկայացուցչի, գլխավոր խմբագրի և թղթակցի ձերբակալման օրդերներ են տրվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի