Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիակացի գործարար Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանաշանով։ Այս մասին հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Զելենսկու հրամանագրի համաձայն՝ Մասկը պարգևատրվել է մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական նվաճումների համար։
Օգոստոսի 7-ին The Atlantic-ը հաղորդել էր, որ Մասկը թույլ չի տալիս Ուկրաինային օգտագործել «Starlink» արբանյակային համակարգը Ռուսաստանին թիրախավորելու համար: