18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Ֆրանսիական «Լիլի» մարոկկացի կիսապաշտպան Այուբ Բուադին կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի փոխչեմպիոնի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Այուբ Բուադիի տրանսֆերիի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո։

Բուադին «Լիլի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 96 հանդիպում ու կատարել 4 գոլային փոխանցում: Մարոկկոյի հավաքականի կազմում նա մասնակցել էր նաև ԱԱ-2026-ին:

Transfermarkt-ը 80 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment