Տեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը


Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։


 


Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


 


Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։


 


Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը:


 


 


Դիտումների քանակ6

Leave a comment