ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են՝ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ինձ. Փաշինյան

ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են՝ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ինձ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել։

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։

Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- գրել է վարչապետը։

Leave a comment