Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում:

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես` Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի – Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական:

Leave a comment