US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու իսպանացի Կառլոս Ալկարասն ավարտել են ելույթները թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության խառը զույգերի (կին-տղամարդ) պայքարում։

Քառորդ եզրափակիչում Ուիլյամսը և Ալկարասը 4:5 (4:7), 1:4 հաշվով պարտվել են շվեյցարացի Բելինդա Բենչիչին ու իտալացի Ֆլավիո Կոբոլիին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 56 րոպե:

Բենչիչի ու Կոբոլիի հաջորդ մրցակիցը կլինեն ուկրաինացի Էլինա Սվիտոլինան ու ֆրանսիացի Գաել Մոնֆիսը:

Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը նախորդ փուլում հաղթել էին նորզելանդացի Էրին Ռութլիֆին ու բրիտանացի Լլոյդ Գլասփուլին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment