1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։ Ինչ է զարգացումներ են տեղի ունեցել այս ամիսների ընթացքում «Իրավունքին» բացառիկ մանրամասներ է ներկայացրել Նարիմանյանի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից.
-Խորխոռունու սպանության գործով մեղադրյալի հանձնման գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ, ըստ էության, ընդհանրապես առաջընթաց չունի։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում ջանքեր ենք գործադրում գործընթացն արագացնելու և այն իրավական ճանապարհով ավարտին հասցնելու ուղղությամբ։
Չնայած նրան, որ մեղադրյալն ունի ապաստան հայցելու հնարավորություն, և այդ հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա, մենք մեր կողմից հրաժարվել ենք ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հանձնման գործընթացը չբարդացնելու նպատակով։
Չեմ ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ կամ ինչ ընթացակարգային ճանապարհ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն։ Դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են, որոնց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել մեր հետագա քայլերին։
Սակայն մի բան անթաքույց է․ մենք չենք պատրաստվում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակելու ենք հետևողականորեն պահանջել, որպեսզի մեղադրյալի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: