Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 26-ից 30-ին

 

Ուշադրություն

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի  26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        38.6C (1977թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             11.4°C (1960թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C

Leave a comment