ԱՄՆ-ն կարող է 200 000 վիզա չեղարկել. սահմանափակումները կազդե՞ն արդյոք ռուսաստանցիների վրա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այս միջոցառումները չպետք է ազդեն Ռուսաստանից զբոսաշրջիկների հիմնական հոսքի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը չի մանրամասնել, թե արդյոք Ռուսաստանի քաղաքացիները կարող են ընկնել շուրջ 200 000 ամերիկյան վիզաների հնարավոր չեղարկման տակ։ ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը վերահասցեավորել է հարցը Պետդեպարտամենտին։

Ավելի վաղ AP–ն, հղում անելով աղբյուրներին և Պետդեպարտամենտի փաստաթղթերին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է մինչև 200 000 գործնական և զբոսաշրջային ​​վիզաների չեղարկման հարցը, որոնք տրվել են այն օտարերկրացիներին, որոնք հետագայում ապաստան են հայցել ԱՄՆ-ում։

«Մենք վերաուղղորդում ենք ձեզ Պետդեպարտամենտ», – հայտնել է ներքին անվտանգության նախարարությունը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր սահմանափակումները կազդեն ՌԴ քաղաքացիների վրա։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այս միջոցառումները չպետք է ազդեն Ռուսաստանից զբոսաշրջիկների հիմնական հոսքի վրա։ Կազմակերպության գնահատականի համաձայն՝ չեղարկման տակ կարող են հայտնվել միայն այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ վիզաներ են ստացել մինչև 2022 թվականը։

Leave a comment