«Տնտեսական վտարանդի». ԱՄՆ ֆիննախար բացահայտել է Իրանի դեմ գործողության մանրամասները

https://arm.sputniknews.ru/20260824/tntesakan-vtarandi-amn-finnakhar-bacahajtel-e-irani-dem-gvortsvoghutjan-manramasnery-106079566.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96148146_111:0:2842:2048_1920x0_80_0_0_14e0fa6933c41adc24da45a3ecb49917.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Իրանին աջակցող ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ Վաշինգտոնի տնտեսական գործողության շրջանակներում, նշել է ամերիկացի պաշտոնյան։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակներում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացման գործողություն։

«Այսօրվանից սկսած՝ ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների գործողությունները կսեղմեն օղակը և կարգելափակեն ԻՀՊԿ-ի և իրանական ոճրագործ ռեժիմի ֆինանսավորման յուրաքանչյուր պոտենցիալ աղբյուր։ Մենք կապահովենք ցանկացած սողանցք բացառող մոտեցում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բեսենթը։

Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությունը չի ավարտվի և թափ կհավաքի այնքան ժամանակ, մինչև Թեհրանի կառավարությունը «լիովին մեկուսացվի», ասել է Բեսենթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական գործողությունը ուղղված կլինի Իրանի և Իրանին աջակցող ցանկացած երկրի դեմ։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ աննախադեպ արշավ Իրանի և նրան աջակցողների դեմ… Մենք տնտեսական հարձակում ենք սկսում Իրանի ֆինանսական կապերի վրա ամբողջ աշխարհում», – ասել է ԱՄՆ նախարարը։

Նրա խոսքով՝ Իրանին աջակցող ցանկացած երկիր և կազմակերպություն պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ տնտեսական գործողության շրջանակում։

«Եվ ես ուզում եմ հստակություն մտցնել. բոլորը (ովքեր աջակցում են Իրանին – խմբ.) կհեռացվեն ԱՄՆ դոլարային համակարգից… Այս միջոցառումները ընդլայնում են երկրորդական պատժամիջոցները յուրաքանչյուրի համար, ով անխելամտորեն շարունակում է գործեր վարել այդ երկրի հետ… Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է իմանա, որ պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցներին, և դա վերաբերում է բոլորին», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը օգոստոսի 24-ին հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։

«Մինչ ես խոսում եմ, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը ևս պատժամիջոցներ է կիրառում աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզանձանց և նավերի նկատմամբ, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին ձեռք բերել արգելված միջուկային և հրթիռային տեխնոլոգիաներ, իրականացնել կիբեռգործողություններ և եկամուտներ ստանալ նավթի վաճառքից», – ասել է Բեսենթը։

Leave a comment