37-ամյա զինծառայող է մահացել
Զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։
«Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- նշել են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ, նախնական տեղեկություններով, զինծառայողն ինքնասպանություն է գործել։