ԲԸՏՄ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հաշվի առնելով հանրապետությունում բարձր ջերմաստիճանային պայմանները և դրանցով պայմանավորված հրդեհների առաջացման վտանգը, հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

🌿 Հատկապես հանգստի և բնության գրկում գտնվելու ընթացքում՝
▪️ չվառել խարույկներ չնախատեսված վայրերում,
▪️ չթողնել ապակյա տարաներ և այլ դյուրավառ նյութեր,
▪️ չնետել ծխախոտի մնացորդներ չոր բուսածածկույթի տարածքներում,
▪️ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության սահմանված պահանջները։

🔥 Հիշեցնում ենք՝ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել հրդեհների տարածման, բնական էկոհամակարգերի վնասման և շրջակա միջավայրի վրա ծանր հետևանքների։

⚠️ Հորդորում ենք քաղաքացիներին լինել առավել զգոն և պատասխանատու՝ հատկապես անտառային, խոտածածկ և բնության հատուկ պահպանվող տարածքներում։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment