Իրանը կարգելափակի նավթի առաքումները Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը շարունակվի․ Մոհսեն Ռեզայի

Իրանը կարգելափակի նավթի առաքումները Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ շարունակվի, հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ վայրից», – գրել է Ռեզային X-ում։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ տնտեսական գործողությանը այլ երկրների մասնակցությունը կամ աջակցությունը կհամարի պատերազմական ակտ։

Leave a comment