https://arm.sputniknews.ru/20260823/hajkakan-tsaghikneri-artahanumy-vrastan-avelacel-e-inchic-en-dzhgvoh-tbilisium-106019250.html
Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան ավելացել է․ ինչից են դժգոհ Թբիլիսիում
Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան ավելացել է․ ինչից են դժգոհ Թբիլիսիում
Sputnik Արմենիա
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, ինչը 53,7%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T10:17+0400
2026-08-23T10:17+0400
2026-08-23T10:17+0400
ծաղիկ
հայաստան
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
արտահանում
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104489424_0:150:1600:1050_1920x0_80_0_0_9b8698e9b12fac329ca6416a3b409bbc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Վրաստանն ավելացրել է հայկական ծաղիկների ներմուծումը, Ռուսաստանի` հայկական ծաղիկների նկատմամբ սահմանած սահմանափակումներից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ հղում անելով BMG-ին։Ինչպես նշել է Վրաստանի ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան, հայ արտադրողները ներկայումս զանգվածաբար Վրաստան են ուղարկում արտադրանքի ավելցուկը։Նրա խոսքով՝ դա հանգեցրել է գների անկման, անհավասար մրցակցության և խնդիրներ է ստեղծել տեղի ձեռնարկատերերի համար։Նշվում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, այսինքն՝ 53,7%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մատակարարումների նկատմամբ։ Սահմանափակումները հաջորդաբար վերաբերել են ծաղիկներին, բանջարեղենին, հատապտուղներին, մրգերին, խաղողին, կարտոֆիլին և չորամրգերին, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ողջ արտադրանքին, բացառությամբ պահածոյացվածի։ Սահմանափակումներ են մտցվել նաև հայկական ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարման վրա։«Ռոսսելխոզնադզորը» ձեռնարկված միջոցառումները բացատրում է հայտնաբերված բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներով։ Ընդ որում, Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան․ դրան բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104489424_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5e686117f17633b590b35bb33e18beef.jpg.webp
ծաղիկ, հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, արտահանում, ներմուծում
ծաղիկ, հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, արտահանում, ներմուծում
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, ինչը 53,7%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Վրաստանն ավելացրել է հայկական ծաղիկների ներմուծումը, Ռուսաստանի` հայկական ծաղիկների նկատմամբ սահմանած սահմանափակումներից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ հղում անելով BMG-ին։
Ինչպես նշել է Վրաստանի ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան, հայ արտադրողները ներկայումս զանգվածաբար Վրաստան են ուղարկում արտադրանքի ավելցուկը։Նրա խոսքով՝ դա հանգեցրել է գների անկման, անհավասար մրցակցության և խնդիրներ է ստեղծել տեղի ձեռնարկատերերի համար։
Միկավան հայտարարել է, որ ծաղիկների մի մասը ներմուծվում է «ստանդարտների խախտմամբ» և «առանց ներմուծողի մակնշման», իսկ տեղական դիստրիբյուտորները ցածր գնով չեն կարողանում մրցակցել խոշոր խմբաքանակների հետ։
Նշվում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, այսինքն՝ 53,7%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մատակարարումների նկատմամբ։ Սահմանափակումները հաջորդաբար վերաբերել են ծաղիկներին, բանջարեղենին, հատապտուղներին, մրգերին, խաղողին, կարտոֆիլին և չորամրգերին, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ողջ արտադրանքին, բացառությամբ պահածոյացվածի։ Սահմանափակումներ են մտցվել նաև հայկական ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարման վրա։
«Ռոսսելխոզնադզորը» ձեռնարկված միջոցառումները բացատրում է հայտնաբերված բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներով։ Ընդ որում, Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան․ դրան բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։