Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ցորեն և պրոպան է ուղարկվել Հայաստան

Ռուսական ցորենով և պրոպանով բեռնված հերթական բեռնատար գնացքը Ադրբեջանի տարածքով շարժվել է Հայաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ 10 վագոնից բաղկացած շարժակազմ է ուղարկվել, որից 9-ում 630 տ ցորեն է, իսկ մեկում` 36 տ պրոպան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2025–ի դեկտեմբերից մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 000 տ հացահատիկ, շուրջ 9 000 տ պարարտանյութ, 1 136 տ պրոպան, 133 տ ալյումին, 1 114 տ ածուխ և 67 տ փայտ։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերք՝ շուրջ 15 000 տ դիզելային վառելիք և շուրջ 5 000 տ ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:

Sputnik Արմենիա

Leave a comment