Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվող «Rubinstein Chess Festival 2026» միջազգային շախմատային մրցաշարի յոթ տուրերից հետո զբաղեցնում է երրորդ տեղը:
Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Մարտիրոսյանը 4 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նա կես միավորով է հետ առաջատարից՝ լեհ գրոսմայստեր Յան Մալեկից (4,5):
Շրջանաձև կարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Շախմատի մեկ այլ խոշոր փառատոնի՝ «Аbu Dhabi International Chess Festival»-ի առաջին տասնյակում է Սերգեյ Սկլոկին-Բաղիյանը: Հայ շախմատիստը վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և կիսում է 4-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սկլոկին-Բաղիյանը կես միավորով հետ է առաջատար եռյակից՝ ռուս գրոսմայստերներ Դանիիլ Դուբովից, Ալեքսանդր Ուսովից և Ալեքսանդր Ռախմանովից:
Նշենք, որ «Аbu Dhabi International Chess Festival»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են տարբեր երկրների 110 շախմատիստներ:
Sputnik Արմենիա