Առնո Բաբաջանյան փողոցում բшխվել են «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրшվոր

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են 45-ամյա Սարգիս Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 55-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Սարգիս Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment