Օրենքի խախտմամբ է․ կառավարության ծրագիրը չքննարկած կառուցվածք պետք է քննարկենք․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյան․ «Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի՝ ըստ ճյուղային մշտական հանձնաժողովների։ Երբ դրանք չկան ձևավորված, կառավարության ծրագրի՝ ԱԺ-ի կողմից պատշաճ քննությունը ո՞նց պետք է լինի»։

«Սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարության ձևավորման պահից 20-օրյա ժամկետում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրն ԱԺ-ին, այնուհետև ԱԺ-ն պետք է քննարկի դրան հավանություն տալու, հաստատելու հարցը։ Դա էլ պետք է տևի յոթ օր։ Բայց մենք ունենք մի իրավիճակ, որ ԱԺ-ն դեռևս սահմանադրաիրավական տեսանկյունից ամբողջությամբ չի ձևավորվել»,- անդրադառնալով այն որոշմանը, որ երկուշաբթի օրվանից ԱԺ-ն կքննարկի կառավարության կառուցվածքն ու ծրագիրը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նա բացատրեց, թե ինչու պետք է ԱԺ-ի ձևավորման փուլը նախորդի կառավարության ծրագրի ներկայացմանը․ «Տրամաբանություն կա։ Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի՝ ըստ ճյուղային մշտական հանձնաժողովների։ Երբ դրանք չկան ձևավորված, կառավարության ծրագրի՝ ԱԺ-ի կողմից պատշաճ քննությունը ո՞նց պետք է լինի։ Չէ՞ որ Սահմանադրությունը նախատեսել է 20-օրյա ժամկետ։ Եվ Սահմանադրությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի։ Կառավարությունը բերել է ծրագիր, որը պատկերացնում է՝ պետք է իրագործի այն կառավարության կառուցվածքով, որը ներկայացրել է։ Ստացվում է՝ մենք կառավարության կառուցվածքը դեռ չքննարկած պետք է ծրագիրը քննարկենք։ Այն, որ այս խնդիրը բացառապես իշխանության կողմից էլ ստեղծվել է, դա էլ է ակնհայտ, որովհետև, եթե այն երեք թեկնածուները, ում չընտրեցին, https://www.aravot.am/2026/08/20/1575425/ ընտրած լինեին, այս խնդիրը չէր լինելու, ընտրելու դեպքում մենք երեկ քննարկելու էինք կառավարության կառուցվածքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը»։

Արամ Վարդևանյանի ճեպազրույցն՝ ամբողջությամբ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment