Քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.08.2026 | 18:55

Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվել է Հարություն Հարությունյանի գործունեությունը, մասնագիտական ուղին և քաղաքական դաշտ մուտք գործելու որոշումը։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստանը» նրան եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում է առաջադրել։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով թեկնածուին, նշեց, որ նա երկար ժամանակ զբաղվել է փաստաբանական ծառայությամբ, և գործընկերների գնահատմամբ՝ փաստաբանական համայնքը կորուստ է կրել ի դեմս նրա։ Բագրատյանը հիշեցրեց Ֆրանսիական համալսարանում և Ֆրանսիայում Հարությունյանի ստացած բարձր կրթությունը և հարցադրում ուղղել. «…Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ավելի արդյունավետ կծառայեք որպես փաստաբան թե որպես քաղաքական գործիչ»։

Հարություն Հարությունյանը պարզաբանեց, որ քաղաքականությամբ զբաղվելը եղել է իր դպրոցական տարիների երազանքը։ Նա նշեց, որ փաստաբանական աշխատանքի շնորհիվ ֆինանսական կայացվածություն ձեռք բերելուց հետո միայն իրեն թույլ է տվել փորձել իրականացնել այդ երազանքը․ «…Որոշեցի գնամ մանկական երազանքներն իրականացնելու հետևից։ Այ որքանով դա ինձ մոտ կստացվի, ժամանակը ցույց կտա…»։

Հարությունյանը նաև հայտնեց, որ այդ նպատակն ավելի է ամրապնդվել Վազգեն Սարգսյանի հետ շփման ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment