Այսօր՝ օգոստոսի 21-ին, վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։