«Ուժեղ Հայաստան»–ի պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Փակ քվեարկության համաձայն՝ Լիանա Մանուկյանը ստացավ 57 կողմ, 39 դեմ ձայն


ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց 9-րդ գումարման ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Փակ քվեարկության համաձայն՝ Լիանա Մանուկյանը ստացավ 57 կողմ, 39 դեմ ձայն:

Ավելի վաղ հայտնել էնք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ էր քվեարկել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Հայկ Ֆարմանյանին:


Օգոստոսի 20-ին ԱԺ-ն ընտրել էր մշտական հանձնաժողովների նախագահներին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուները չընտրվեցին։ Առաջադրված մյուս բոլոր թեկնածուններն ընտրվեցին։

Ընտրված նախագահները՝


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

– Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Տրդատ Սարգսյան։

– Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Նազելի Բաղդասարյան

– Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյան

– Արտաքին հարաբերությունների հանձնաժողով նախագահ` Սարգիս Խանդանյան

– Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արուսյակ Ջուլհակյան

– Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Վիլեն Գաբրիելյան

– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան

«Հայաստան» խմբակցություն

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյան


Leave a comment