Առանց ֆինանսական շրջանառության, տնտեսական աճի և ներքին արտադրության, երկիրը չի կարողանա դիմակայել, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Անկախ նրանից, թե որքան ռազմական կարողություն ունենք, եթե մեր ժողովուրդը քաղցած է, և մեզ մոտ ֆինանսական շրջանառություն, տնտեսական աճ և ազգային արտադրություն չկա, մենք չենք կարող գոյատևել։ Որպես մարտիկներ՝ մենք խաղաղությունն ավելի շատ ենք գնահատում, քան նրանք, ովքեր պարզապես խոսում են դրա մասին։ Նրանք, ովքեր կռվել են, գիտեն խաղաղության արժեքը»,- ասել է Ղալիբաֆը։