Կիևը ՌԴ–ին հարվածելու համար փորձում է «Starlink»–ի հարցով թույլտվություն ստանալ Մասկից. FT

https://arm.sputniknews.ru/20260821/kievy-rdin-harvatselu-hamar-pvordzum-e-starlinki-harcvov-tujltvutjun-stanal-maskic-ft-105981250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53177618_120:0:840:540_1920x0_80_0_0_fb1e3d371fe4760388143e6547189dfe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի, իլոն մասկ

ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի, իլոն մասկ

Բաժանորդագրվել

Թերթի տվյալներով՝ Կիևը փորձում է ԱԹՍ–ները համալրել «Starlink» համակարգով։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին փորձում է «Starlink» արբանյակային համակարգն օգտագործելու թույլտվություն ստանալ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, բայց այդ խնդրանքը բավարարելու հավանականությունը փոքր է: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Կիևը փորձում է ԱԹՍ–ները համալրել «Starlink» համակարգով։ Այդ հարցը դիտարկվում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցների պակասի ֆոնին։

Ըստ «Financial Times»-ի՝ Զելենսկին ակնկալում է ստանալ ամերիկացի գործարար Իլոն Մասկի համաձայնությունը՝ հարվածային ԱԹՍ–ները «Starlink»-ով համալրելու համար: Միևնույն ժամանակ Կիևն առաջարկում է սահմանափակել դրանց գործողության հեռահարությունը 200 կիլոմետրով։ Ուկրաինական կողմը հույս ունի, որ նման պայմանը կարող է մեծացնել խնդրանքը բավարարելու հավանականությունը։

Անօդաչու թռչող սարքերը «Starlink»–ով համալրելու թեման քննարկվել էր հուլիսին Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցած անձինք թերթին հայտնել են, որ Թրամփը չի աջակցել նախաձեռնությանը։ «Financial Times»-ի աղբյուրները նույնպես քիչ հավանական են համարում, որ Մասկը կտա համապատասխան թույլտվությունը:

Հիշեցնենք` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։

ԱՄՆ բանակը Կիևին արկեր մատակարարելուց հետո ձախողել է դրանց արտադրության պլանը. Պենտագոն

Leave a comment