Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։
Նրա թեկնածությունը, ինչպես հաղորդում է Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքը, հաստատվել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ: Խոշորացված համայնքը ներառելու է մինչև այս գործող երեք համայնք՝ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ:
Դիտումների քանակ38