ԱՄՆ պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումը Մերձավոր Արևելքում հակամարտության լուծումը չեն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը Վաշինգտոնի կոչից հետո՝ միանալ Իրանի տնտեսապես մեկուսացնելու ջանքերին։ «Պատժամիջոցներն ու ճնշումը չեն օգնի լուծել խնդիրը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Լին Ծյանը։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պատասխանատու միջոցներ ձեռնարկեն և ձգտեն լուծել տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ էր արել Չինաստանին աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու համար։ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի նկատմամբ կիրառել այն, ինչ Բեսենթը անվանել է «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»։