Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացահայտվեց Ջեյ Դի Վենսին հարգելու, պատվելու, բաց և փակ նամակներ գրելու իրական շարժառիթը:
Փաստորեն, սրանք որոշել են «սատանի մայլում քյանդրբազություն անել», այլ կերպ ասած` ամերիկացիներով ռուսներին շանտաժել:
Ուրեմն, Ջեյ Դի Վենսի Հայաստան գալու և վերջինիս կողմից «ատոմային» հայտարարություններից անմիջապես հետո «Ռոսատոմը» հայտարարեց, որ «պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը»:
Շանտաժը զենք է, որի «աշխատանքային տևողությունն» ուղիղ 40 օր է: Նույնքան, որքան ստի տևողությունը:
Նկարում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գալուզինն է, որն ավետեց «Ռոսատոմի» հապճեպ առաջացած «հետաքրքրությունների» մասին»: