Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր ջերմաստիճանի ու արևի երկարատև ազդեցությունից։
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։
Հագուստ
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
-
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ: -
Կրե՛ք արևային ակնոց։ -
Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։ -
Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ ջրի քանակը որոշելու համար։
Հաճախ լվացեք ձեռքերը
-
Հատուկ ուշադրություն դարձրեք սննդամթերքի անվտանգությանը։ -
Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով։ -
Սննդամթերքը պահե՛ք պատշաճ ջերմաստիճանային պայմաններում՝ սառնարանում։ -
Շոգ եղանակին սննդամթերքը մի՛ թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Դիտումների քանակ5