«Կոռուպցիա եմ բացահայտել, փոխանակ էդ մարդուն դատեն, քրեական գործն ինձ վրա են հարուցում»․ Մեսրոպ Մանուկյան

«Ո՞նց է արտահայտվում կոռուպցիան, որը մտել է ՔՊ-ի շարքերը ու դուրս չի գալիս»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Օրինակ բերելով Երևանի քաղաքապետարանի գնումների գործընթացից՝ նա նշեց․ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ժոնկ տոնգ» ավտոբուսներ ձեռք բերելու համար, մասնակցում է մեկ ընկերություն, գալիս են ավտոբուսները։ Պարզվում է, որ 150 ավտոբուսի երկու նստարանը պակաս է։ Փոխանակ ասեն՝ ախպեր ջան, որ երկու նստարան պակաս է, փողը պակաս պիտի լիներ, կամ ասեին՝ եղբայր դու ո՞վ ես, որ հարկատուների փողը վերցրել, կերել ես, երկու նստարան էլ պակաս ես արտադրել, գնում, կառավարության չզեկուցվող հարցերով քննարկում, ասում են՝  ամեն ինչը թույն էր, նստում է Երևան քաղաքի բյուջեին։ Մինչդեռ դրա համար պետք է մեկը դատվեր, ավել տված փողը հետ վերցներ, ոչ մեկն էլ չի եղել»։

Անդրադառնալով ՔՊ-ականի ընկերության իրականացրած ծրագրերին, որոնց համար քրեական գործ է հարուցված, ասաց․ «Այդ ընկերությանը վստահում են թիվ 105 մանկապարտեզի շինարարությունը։ Փոխանակ բռնեն, էդ մարդուն դատեն, քրեական գործն ինձ վրա են հարուցում․ դատվում եմ յոգուրտի գործով»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment