Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին Բ-ին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի առթիվ։

«ՀԱԵ ղեկավարին հարգում են ողջ քրիստոնեական աշխարհում»,- հայտարարել է պատրիարքը։

«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս՝ երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում»,- ասված է շնորհավորանքի մեջ:

Leave a comment