Աղոթում ենք, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի անսպառ զորություն և համբերություն. Սյունյաց և Վայոց ձորի թեմեր

Սյունյաց և Վայոց Ձորի թեմերի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առթիվ․

Վեհափա՛ռ Տեր

Մեծագույն սիրով և որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ՝ հայցելով Բարձրյալից, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և զորացնի Ձեզ՝ ի սպաս Հայոց Սուրբ Եկեղեցու և հավատավոր մեր ժողովրդի։

Սյունյաց և Վայոց ձորի թեմերի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից հայտնում ենք մեր որդիական սերն ու հավատարմությունը Հայոց Հայրապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

 Սյունյաց ևՎայոց Ձորի թեմերի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առթիվ

 Սյունյաց ևՎայոց Ձորի թեմերի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առթիվ

 Սյունյաց ևՎայոց Ձորի թեմերի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առթիվ՝ այս դժվարին ժամանակներում խաղաղությամբ ու հաստատուն հավատով շարունակելու հովվապետական բարձր ու պատասխանատու ծառայությունը։

Թող Սուրբ Էջմիածնի օրհնությունը և մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա աղոթքը մշտապես ուղեկից լինեն Ձեզ, իսկ Աստծո շնորհը զորացնի և ամրապնդի Ձերդ Սրբությանը Ձեր հայրապետական առաքելության մեջ՝ ի բարօրություն Հայոց Եկեղեցու, հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի։

Առ Ամենակալ Աստված աղոթքով մաղթում ենք Ձերդ Վեհափառությանը քաջառողջ և արևշատ կյանքի երկար օրեր ու ամենայն բարիք։

ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ»։

Leave a comment