Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Իմ ազգական Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան) մի մեծ ֆենոմեն է հայկական երաժշտության համար: Նա եղել է Ռոժդեստվենսկու աշակերտը, հանրահռչակել է հայկական երաժշտությունը, ստեղծել և ստեղծում է գիտական արժեքավոր աշխատանքներ: Արամ Խաչատրյանը ասել է.
«Երջանիկ եմ, որ հայ ազգը այսպիսի զավակ ունի»: Վարպետի հետ շատ գեղեցիկ օր ունեցանք: Վայելենք նրանց քանի ունենք հնարավորություն»: