«Քաղաքապե՞տ, թե՞ կողոպտիչ». Կիևում պահանջում են Կլիչկոյի հրաժարականը

https://arm.sputniknews.ru/20261017/qaghaqapet-te-kvoghvoptich-kievum-pahanjum-en-klichkvoji-hrazharakany-108258515.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108253942_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d7687236be0b4f3c45b02c0f924aba5f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կիև, բողոքի ակցիա, վիտալի կլիչկո, ուկրաինա

կիև, բողոքի ակցիա, վիտալի կլիչկո, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ուկրաինացիները ցույցեր են անում ցրտերին իշխանությունների վատ նախապատրաստության, ինչպես նաև ռմբապաստարանների պակասի պատճառով, հնչում են նաև կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Կիևի մի քանի հարյուր բնակիչներ ցույցի են դուրս եկել քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականի պահանջով։ Այս մասին հաղորդում է «Суспiльне Киев» լրատվամիջոցը:

Տարածված տեսանյութերում երևում է, որ ցուցարարները հավաքվել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքի մոտ և վանկարկում են «հրաժարական»: Հեռուստաալիքի լրագրողը հաղորդում է, որ բնակիչների մոտ կան «Քաղաքապե՞տ, թե՞ կողոպտիչ», «Ու՞մ զանգել, երբ քաղաքապետը փող է գողանում» ցուցապաստառներ, ինչպես նաև նրանք վանկարկում են՝ «Կիևն առանց Կլիչկոյի»։

«Ցուցարարները բողոքում են ապաստարանների պակասից, ձմռանը ոչ բավարար նախապատրաստությունից և բյուջետային գումարների անարդյունավետ օգտագործումից», – ասված է հրապարակման մեջ:

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ ակտիվիստներ, կամավորներ և վետերաններ: Ինքը՝ Կլիչկոն, ավելի վաղ հերքել էր ջեռուցման սեզոնին քաղաքը վատ նախապատրաստելու մեղադրանքները և հայտարարել էր կենտրոնական իշխանությունների կողմից ճնշման մասին:

Հոկտեմբերի 8-ին Կլիչկոն AFP-ին տված հարցազրույցում քաղաքացիներին հորդորել էր հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել Ուկրաինայի մայրաքաղաքը, որը ձմռան շեմին հայտնվել է «գոյատևման փուլում»: Ռուսաստանի զինված ուժերի վերջին հարվածներից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում լայնածավալ բլեքաութներ են, սկսվել են ջրամատակարարման լուրջ ընդհատումներ և կոյուղու հետ կապված խնդիրներ են առաջացել։

Leave a comment