Իրաքից տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված` օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32 +330C, նախալեռնային գոտում +36․․․+370C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+400C։
Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքները աստիճանաբար կնհանջեն և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ