https://arm.sputniknews.ru/20260821/irani-het-banakcutjunnery-bardacel-en-ghekavarutjan-pvopvokhutjan-pattsharvov-tramp-105955380.html
Իրանի հետ բանակցությունները բարդացել են ղեկավարության փոփոխության պատճառով. Թրամփ
Իրանի հետ բանակցությունները բարդացել են ղեկավարության փոփոխության պատճառով. Թրամփ
Sputnik Արմենիա
Թրամփը պնդումէ, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել: 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T08:48+0400
2026-08-21T08:48+0400
2026-08-21T08:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_0:167:1600:1067_1920x0_80_0_0_d7672fb1e44b40f4d4e4f7d04296aa57.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ըպնդում է, որ Թեհրանի հետ գործարքի կնքումը բարդացել է իրանական ղեկավարության ներկայացուցիչների մահվան պատճառով:Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու առաջին իսկ օրը, որը սկսվել էր փետրվարի 28-ին:Նա նշում է, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել:Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_145:0:1568:1067_1920x0_80_0_0_6da4724c348cbbec01dee7606b499fa7.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն
Թրամփը պնդումէ, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ըպնդում է, որ Թեհրանի հետ գործարքի կնքումը բարդացել է իրանական ղեկավարության ներկայացուցիչների մահվան պատճառով:
Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու առաջին իսկ օրը, որը սկսվել էր փետրվարի 28-ին:
«Խնդրի մի մասն այն է, որ շատ առաջնորդներ զոհվել են։ Գործարք կնքելը հեշտ չէ», – ասել Է Թրամփը 77 WABC ռադիոկայանի եթերում Մայքլ Քոենին տված հարցազրույցում։
Նա նշում է, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։