Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, սակայն ներկայում այդ հարցը օրակարգում չկա։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դիվանագիտական շփումների վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Վրաստանից։ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ողբերգական ժառանգության մասն է»,- նշել է Զախարովան։