https://arm.sputniknews.ru/20260820/mijancq-tujl-chenq-ta-samvel-karapetjany-nvor-zijumneri-ev-tripp-nakhagtsi-masin-105944261.html
Միջանցք թույլ չենք տա. Սամվել Կարապետյանը՝ նոր զիջումների և TRIPP նախագծի մասին
Միջանցք թույլ չենք տա. Սամվել Կարապետյանը՝ նոր զիջումների և TRIPP նախագծի մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրենց ուժը թույլ չի տա, որ ՀՀ-ն միջանցք տա Ադրբեջանին: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T17:36+0400
2026-08-20T17:36+0400
2026-08-20T17:36+0400
թրամփի ուղի (tripp)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105944386_0:0:1280:721_1920x0_80_0_0_287140fe6afeefdc3a541d141e34874f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա տարածքային զիջումները կշարունակվեն: Այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։Նշենք, որ օգոստոսի 20-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Տավուշի գյուղեր)՝ ոչ։Նա անդրադարձավ նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ TRIPP նախագիծը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և այս հարցի նկատմամբ մոտեցումը պետք է փոխել։ Նա համակարծիք չէ, որ իրենց ուժը փոխել է խոսույթը և լիովին համակարծիք է եղբորորդու հետ:«Ոչ թե TRIPP, որը կա հիմա, քանի որ, եթե մենք թողենք իրենք միջանցք ենք տալու: Բայց մենք ասում ենք, որ դա միայն ճանապարհ պետք է լինի, մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»,- մանրամասնեց Կարապետյանը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026
Լուրեր
am_HY
Միջանցք թույլ չենք տա. Սամվել Կարապետյանը՝ նոր զիջումների և TRIPP նախագծի մասին
Sputnik Արմենիա
Միջանցք թույլ չենք տա. Սամվել Կարապետյանը՝ նոր զիջումների և TRIPP նախագծի մասին
2026-08-20T17:36+0400
true
PT0M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105944386_242:0:1255:760_1920x0_80_0_0_799f2da93dcc556fdfafb006e8f1fc82.jpg.webp
թրամփի ուղի (tripp), «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, видео
թրամփի ուղի (tripp), «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, видео
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրենց ուժը թույլ չի տա, որ ՀՀ-ն միջանցք տա Ադրբեջանին:
Նշենք, որ օգոստոսի 20-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Տավուշի գյուղեր)՝ ոչ։
«Դրանից հետո կհռչակի 5-րդ հանրապետությունը։ Կշարունակի հանձնել ու կհասնի մինչև Լոռի, բայց այնտեղ կանգ կառնի։ Իհարկե, եթե մնա իշխանության, ինչը մենք թույլ չենք տա»,-ասաց Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ TRIPP նախագիծը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և այս հարցի նկատմամբ մոտեցումը պետք է փոխել։ Նա համակարծիք չէ, որ իրենց ուժը փոխել է խոսույթը և լիովին համակարծիք է եղբորորդու հետ:
«Ոչ թե TRIPP, որը կա հիմա, քանի որ, եթե մենք թողենք իրենք միջանցք ենք տալու: Բայց մենք ասում ենք, որ դա միայն ճանապարհ պետք է լինի, մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»,- մանրամասնեց Կարապետյանը:
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։