Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ատոմային էներգետիկայի ամբողջ ոլորտում․ Պուտին

Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ատոմային էներգետիկայի ամբողջ ոլորտում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ատոմային էներգիայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանը, հավանաբար, աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ամբողջ ատոմային էներգետիկայի շղթայում և նաև հետևում է կայանների անվտանգության և հուսալիության ավանդաբար բարձր չափանիշներին», – ասել է պետության ղեկավարը։

Պուտինն ընդգծել է, որ այս մրցակցային առավելությունները թույլ են տալիս Ռուսաստանին առաջատար դիրք զբաղեցնել արտասահմանում ատոմակայանների շինարարության շուկայում։

Leave a comment