«Եվրասիա» մրցանակաբաշխությունը հայտեր է ընդունում ավանդական արժեքների ամրապնդման համար

https://arm.sputniknews.ru/20260820/evrasia-mrcanakabashkhutjuny-hajter-e-yndunum-avandakan-arzheqneri-amrapndman-hamar-105944748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/508/86/5088669_90:0:1510:1065_1920x0_80_0_0_a7a18b53de1d9668b1c1386fa6d9e3a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիա, «եվրասիա», մրցույթ

եվրասիա, «եվրասիա», մրցույթ

Բաժանորդագրվել

Եզրափակիչ կանցնի 100 մասնակից՝ 10-ական լավագույն նախագիծ 10 անվանակարգերից յուրաքանչյուրում։ Նրանք բոլորը կհրավիրվեն Մոսկվա՝ նախագծերը պաշտպանելու և պարգևատրման արարողությանը մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխությունը շարունակում է հայտերի ընդունումը, այդ թվում՝ Հայաստանից մասնակիցներից։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության մամուլի ծառայությունից։

Մրցանակը հիմնադրվել է այն մարդկանց և կազմակերպություններին աջակցության համար, որոնք նախագծեր են իրականացնում միջազգային համագործակցության, սոցիալական և մշակութային զարգացման, ավանդական արժեքների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ոլորտում։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը 17 մլն ռուբլի է (շուրջ 190 հազար դոլար)։ Կազմակերպիչների խոսքով՝ մասնակցությունը հեղինակներին հնարավորություն կտա իրենց նախագծերը ներկայացնել միջազգային հարթակում, գործընկերներ գտնել և մեդիաաջակցություն ստանալ ծրագրերի հետագա զարգացման համար։

Հայտ կարող են ներկայացնել անհատ մասնակիցներ, կոլեկտիվներ և թիմեր։ 14-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված է առանձին անվանակարգ՝ «Վառ մեկնարկ» (Яркий старт)։

Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությունը ներառում է 10 անվանակարգ։ Դրանցից յուրաքանչյուրում հաղթողը կստանա 1 մլն ռուբլի (շուրջ 11 հազար դոլար), երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 500 հազար ռուբլի (շուրջ 5 հազար դոլար), երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 200 հազար ռուբլի (շուրջ 2 հազար դոլար)։

Նախագծերի փորձագիտական գնահատումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ից 27-ը, միջազգային քվեարկությունը՝ հոկտեմբերի 5-ից 13-ը։ Մասնակիցների համար ուսուցողական ծրագիրը նախատեսված է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախագծերի պաշտպանությունը առկա ձևաչափով կկայանա հոկտեմբերի 14-ին։

Եզրափակիչ դուրս կգա 100 մասնակից՝ յուրաքանչյուր անվանակարգում տասական լավագույն նախագիծ։ Նրանց կհրավիրեն Մոսկվա՝ պաշտպանության և պարգևատրման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։

Եզրափակչի մասնակիցների ճանապարհածախսի, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումները կկայանան Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ից 15-ը։

Հայտ ներկայացնել և մասնակցության պայմաններին ծանոթանալ կարելի է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Leave a comment