ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:

Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն են՝

Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
Տնտեսական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան:

«Ուժեղ Հայաստան»-ից առաջադրվել են՝

Դավիթ Ղազինյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Արեգա Հովսեփյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Հայկ Ֆարմանյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի:

«Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին:

Leave a comment