Ռումինիայում ԱԹՍ է ընկել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ

Քաղաքականություն

20.08.2026 | 10:49

Ռումինիայի տարածքում անօդաչու թռչող սարք է կործանվել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքը կործանվել է Տուլչա շրջանի անմարդաբնակ տարածքում։

Մինչ այս, օգոստոսի 16-ին ՆԱՏՕ-ի օդային առաքելությանը մասնակցող F-18 կործանիչն անօդաչու թռչող սարք էր կործանել Ռումինիայի երկնքում։ Հուլիսին էլ F-16 կործանիչները երեք ռուսական անօդաչու թռչող սարք էին խոցել։

Մայիսի վերջին անօդաչու թռչող սարք էր կործանվել Ռումինիայի Գալացի քաղաքի բնակելի շենքի վրա, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել էր։ Դրանից հետո Ռումինիայի նախագահը հայտարարել էր, որ Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է «անցանկալի», այն կփակվի։

 

 

Leave a comment