Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև աշխատանքային խմբի ղեկավարն է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը, ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։

Աշխատանքային խմբին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Leave a comment