Գեղարքունիքում վրաերթից մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են. 2–ի վիճակը ծանր է

Հայտնի է դարձել, որ նախօրեին՝ օգոստոսի 19–ին, Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարի վթարից մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են։

NEWS.am–ի տեղեկություններով նրանք ծառայում են Ճամբարակի զորամասում։ Զինծառայողներից մեկը տեղում մահացել է և արդեն մահացած է տեղափոխվել հիվանդանոց, 2–ի վիճակը գնահատվում է ծանր, 4–ինը՝ բավարար։ Բոլորը կոտրվածքներ են ունեցել և այժմ Մուրացանի զինվորական հոսպիտալում են։

Նշենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 21.20–ի սահմաններում Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։

6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Leave a comment