Սիմոնյանը կվճարի թշնամու ԱԹՍ-ի վրա կրակած ֆերմերի տուգանքը

https://arm.sputniknews.ru/20260819/simvonjany-kvtshari-tshnamu-ats-i-vra-krakats-fermeri-tuganqy-105915150.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105388521_182:0:2911:2047_1920x0_80_0_0_c41d5ea2c7543f901012a1f7d7a5aaf2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ֆերմեր, մարգարիտա սիմոնյան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, տուգանք

անօդաչու թռչող սարք (աթս), ֆերմեր, մարգարիտա սիմոնյան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, տուգանք

Բաժանորդագրվել

Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նման իրավիճակներում քաղաքացիների վարքագծի հստակ կանոնների բացակայության վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմեր Նիկոլայ Մուխինի տուգանքը, ով փորձել է հրազենից խոցել իր տան վրայով թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքը:

Դատարանը Մուխինին տուգանել է 40 հազար ռուբլով, իսկ նրա հրացանն առգրավել են։ Հիմքէ հանդիսացել այն, որ բնակավայրում կրակոցները կարող էին վտանգ ներկայացնել շրջապատի համար։

Ֆերմերն իր գործողությունները բացատրել է ընտանիքին և հարևաններին անօդաչուից պաշտպանելու ցանկությամբ։ Դատարանի որոշման հետնա համաձայն չէ և մտադիր է բողոքարկել այն։

Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նման իրավիճակներում քաղաքացիների վարքագծի հստակ կանոնների բացակայության վրա։

«Մենք կանոններ չունենք, թե ինչ անել նման իրավիճակներում։ Ուրեմն պետք է մշակել։ Եկեք շտկենք: Իսկ ես առայժմ ֆերմերի փոխարեն կվճարեմ այդ տուգանքը», – գրել է նա Max-ի իր ալիքում։

Իրավիճակին արձագանքել է նաև Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նա տեղի ունեցածը «ավելի քան տարօրինակ» է անվանել և Մուխինին հրավիրել է միանալ «Բարս-Կուրսկ» կամավորական բրիգադին ՝ նշելով, որ տարածաշրջանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են մասնակցել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին:

Leave a comment