Առանց կոֆեինի սուրճ․ որո՞նք են դրա անսպասելի օգտակար հատկությունները

Բրիտանացի համաճարակաբան և սնուցման հետազոտող Թիմ Սպեկտորի խոսքերով՝ առանց կոֆեինի սուրճը հարուստ է բջջանյութով, որը կարևոր սննդանյութ է մարսողության և բարեկեցության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Առանց կոֆեինի սուրճն այն սուրճն է, որից արհեստականորեն հեռացվել է կոֆեինը: Այս ազդեցությունը ձեռք է բերվում հացահատիկները տաք ջրով մշակելու, ինչպես նաև հետագա թրջման և զտման միջոցով:

Սպեկտորը բացատրել է, որ առանց կոֆեինի սուրճը նրբորեն խթանում է նյարդային համակարգը՝ չառաջացնելով անքնություն կամ սրտի հետ կապված խնդիրներ։ Այս ըմպելիքը բարելավում է նաև մարսողական համակարգի աշխատանքը։ Բանն այն է, որ առանց կոֆեինի մշակումը մեծացնում է սուրճի բջջանյութի պարունակությունը՝ էական սննդանյութ, որը հիմնականում հայտնաբերված է մրգերում, բանջարեղենում և հացահատիկում:

Բժշկի խոսքով՝ մեկ բաժակ առանց կոֆեինի սուրճը պարունակում է 1,5 գրամ բջջանյութ։ Մոտավորապես նույն քանակությամբ բուսական մանրաթել կարելի է ստանալ մեկ բաժակ նարնջի հյութից։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության կողմից առաջարկվող օրական մանրաթելերի ընդունումը 30 գրամ է:

Leave a comment