Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամբողջ երկիրը պետք է ամոթանք տա՞ր, որպեսզի քննիչին ուղղված քաղաքական հրահանգը փոխվեր, ու ապօրինի կալանավորված Արեգնազ Մանուկյանն իր 13-ամյա աղջկան տեսնելու հնարավորություն ստանար։
Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է։
Մեր իրականության «աննախադեպերը» չափից շատ են, իսկ Արեգնազի հետ տեղի ունեցողը, բացի խորը ցավից, նաև փաշինյանական արդարադատության իրական արտացոլանքն է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)