Թրամփն ակնկալում է այս տարի հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Այո, ես կհանդիպեմ»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով այս տարի ԿԺԴՀ ղեկավարի հետ հանդիպման հեռանկարների մասին հարցին։

Թրամփը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեան ունի «57 շատ հզոր միջուկային զենք», սակայն իրավիճակը կայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին է խելացի նախագահը։

 

Leave a comment