Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան և ևս մեկ անձ փողերի լվացման գործով ձերբակալվել են

Բաժանորդագրվել

Նրանք անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վանաձորում ու Գյումրիում 4 մլն եվրո արժողությամբ ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին և Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը, որը նաև նույն ծրագրի փորձագետն էր, ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Sputnik Արմենիային Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինը մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ»,– նշեցին կոմիտեից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն Հակակոռուպցիոն կոմիտեից չեն տրամադրել։

Leave a comment