https://arm.sputniknews.ru/20260819/nvor-ashkharhakarg-inch-tegh-kunena-hajastany-ajd-hamakargum-105910402.html
Նոր աշխարհակարգ. ինչ տեղ կունենա Հայաստանхայդ համակարգում
Նոր աշխարհակարգ. ինչ տեղ կունենա Հայաստանхայդ համակարգում
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհը մտել է մի ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը կրկին դառնում է միջազգային քաղաքականության գլխավոր գործիքներից մեկը: 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T19:09+0400
2026-08-19T19:09+0400
2026-08-19T19:11+0400
հայաստան
հարավային կովկաս
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ֆրանսիա
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98942377_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8efa5d35e40574e7e5bad853517dbeff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Աշխարհում ձևավորվում է ուժի տարածաշրջանային կենտրոնների նոր համակարգ, որի պայմաններում փոքր պետությունները ստիպված կլինեն կենտրոնանալ ոչ միայն պոտենցիալ գործընկերների տնտեսական գրավչության, այլև աշխարհագրության, ինչպես նաև սեփական ռեալ հնարավորությունների վրա: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ և աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամրջի ընթացքում։Նրա գնահատմամբ՝ առանցքային գործընթացներից մեկը կդառնա Չինաստանի ուժեղացումը, որը կձգտի ամրապնդել գերիշխող դիրքն Արևելյան կիսագնդում: ԱՄՆ-ն, իր հերթին, կփորձի զսպել Պեկինին տարածաշրջանային կոալիցիաներ ձևավորելու միջոցով։ Այս դիմակայությունը, ըստ փորձագետի, կարող է հանգեցնել մի շարք միջնորդավորված հակամարտությունների՝ երրորդ երկրների մասնակցությամբ։Նրա խոսքով, այս պայմաններում փոքր պետությունների համար հատկապես կարևոր է հասկանալ, թե ուժի որ տարածաշրջանային կենտրոնին են օբյեկտիվորեն ձգտում։ Ընդ որում, Անդրկովկասում ուժերի կոնֆիգուրացիան, Շկոլնիկովի կարծիքով, աստիճանաբար ավելի որոշակի է դառնում։Մասնավորապես, նա թերահավատորեն է գնահատում Ֆրանսիայի՝ որպես անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը հանդես գալու հնարավորությունները։ Որպես օրինակ փորձագետը նշում է իրավիճակը Արևմտյան Աֆրիկայում, որտեղ Փարիզը վերջին տարիներին զգալիորեն թուլացրել է իր դիրքերը։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիան չկարողացավ բավարար ռազմական ներկայություն ապահովել տարածաշրջանում ազդեցության նախկին մակարդակը պահպանելու համար։Փարիզի սահմանափակ հնարավորությունները Շկոլնիկովը կապում է եվրոպական տնտեսության ավելի լայն խնդիրների հետ։ Նրա գնահատմամբ՝ տասնամյակների ընթացքում դրա զարգացումն ապահովվել է մի քանի կարևոր գործոններով՝ նախկին ԽՍՀՄ-ից համեմատաբար էժան էներգառեսուրսների և հումքի հասանելիություն, Աֆրիկայի ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև որակյալ կադրերի ներհոսք։Գերմանիայի դեպքում, ըստ քաղաքագետի, մարդկային կապիտալի լրացուցիչ աղբյուր նախ դարձավ սոցիալիստական ԳԴՀ-ի հետ վերամիավորումը, իսկ ավելի ուշ՝ նախկին ԽՍՀՄ երկրներից մասնագետների ներհոսքը։ Այժմ, նրա կարծիքով, նախկին մոդելը դադարում է աշխատել։«Հիմա դա չկա, և ամեն բան սկսում է քանդվել», ասում է Շկոլնիկովը:Հենց այդ պատճառով էլ փորձագետը քիչ հավանական է համարում, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում ունենա բավարար ռեսուրսներ Հայաստանին լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:Ընդ որում, ռազմական ներուժի նշանակությունը միջազգային հարաբերություններում, Շկոլնիկովի գնահատմամբ, միայն կմեծանա։ Աշխարհը մտնում է մի ժամանակաշրջան, երբ պետությունների՝ ինքնուրույն ռազմական ուժ ապահովելու կարողությունը կրկին դառնում է նրանց քաղաքական ազդեցության որոշիչ գործոններից մեկը։Այս տեսանկյունից, ըստ քաղաքագետի, Հարավային Կովկասում հեռանկարում առանցքային դերակատարներ կմնան Ռուսաստանն ու Իրանը։ Նա հատուկ նշել է Թեհրանի ռազմական ներուժի հզորացումը։Թուրքիայի հնարավորությունները փորձագետը գնահատում է ավելի համեստ։ Նրա կարծիքով, Անկարան վերջին տասնամյակների ընթացքում փորձել է միաժամանակ զարգացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր, որոնք ոչ միայն զգալի ռեսուրսներ էին պահանջում, այլև շատ առումներով հակասում էին միմյանց:«Անկարան միաժամանակ փորձեր է ունեցել ստեղծել թյուրքական խանություն, վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, Իսլամական խալիֆայությունն ու աշխարհիկ Թուրքիան՝ Քեմալի պատգամներով։ Բայց այդ ամենն արդեն չի կարող գոյություն ունենալ», – կարծում է Շկոլնիկովը։Այս հայեցակարգերի ներքին հակասություններին գումարվում են տնտեսական դժվարությունները և ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար Անկարային հասանելի ֆինանսական ռեսուրսների կրճատումը։ Շկոլնիկովի խոսքով՝ տարբեր ժամանակահատվածներում Թուրքիան փորձել է ընդլայնել իր ազդեցությունը միանգամից մի քանի ուղղություններով՝ Լիբիայում, Իրաքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում: Սակայն այդ նախաձեռնությունների զգալի մասը, նրա գնահատմամբ, չի տվել ակնկալվող արդյունքը։Ուղղություններից մեկը, որտեղ Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիրքերը, Կենտրոնական Ասիան էր։ Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը տարածաշրջանի հեռանկարները նույնպես գնահատում է՝ հաշվի առնելով առկա սահմանափակումները: Չնայած զգալի բնական պաշարներին, Կենտրոնական Ասիայի երկրները, նրա խոսքով, բախվում են տեխնոլոգիաների պակասի և հումքի խորը վերամշակման սահմանափակ հնարավորությունների հետ: Մեկ այլ համակարգային գործոն է մնում ջրի պակասը, որը հետագայում կարող է էապես ազդել տարածաշրջանի տնտեսական զարգացման և կայունության վրա։
հարավային կովկաս
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ֆրանսիա
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98942377_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a3d07d5f329abe179ff6be90bb3a79a4.jpg.webp
հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ֆրանսիա, չինաստան
հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ֆրանսիա, չինաստան
Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհը մտել է մի ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը կրկին դառնում է միջազգային քաղաքականության գլխավոր գործիքներից մեկը:
Նրա գնահատմամբ՝ առանցքային գործընթացներից մեկը կդառնա Չինաստանի ուժեղացումը, որը կձգտի ամրապնդել գերիշխող դիրքն Արևելյան կիսագնդում: ԱՄՆ-ն, իր հերթին, կփորձի զսպել Պեկինին տարածաշրջանային կոալիցիաներ ձևավորելու միջոցով։ Այս դիմակայությունը, ըստ փորձագետի, կարող է հանգեցնել մի շարք միջնորդավորված հակամարտությունների՝ երրորդ երկրների մասնակցությամբ։
«Եվ հասկանալի է, որ դա կլինի մոտավորապես նույնը, ինչ եղավ Կիևի ռեժիմի հետ։ Եկեք «սարքենք» տրոյական տիպի պատերազմ և բոլորով հարվածենք Չինաստանին, իսկ Չինաստանը՝ բոլորին: Եվ նման տարբերակները շատ կլինեն», – հայտարարել է փորձագետը։
Նրա խոսքով, այս պայմաններում փոքր պետությունների համար հատկապես կարևոր է հասկանալ, թե ուժի որ տարածաշրջանային կենտրոնին են օբյեկտիվորեն ձգտում։ Ընդ որում, Անդրկովկասում ուժերի կոնֆիգուրացիան, Շկոլնիկովի կարծիքով, աստիճանաբար ավելի որոշակի է դառնում։
Մասնավորապես, նա թերահավատորեն է գնահատում Ֆրանսիայի՝ որպես անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը հանդես գալու հնարավորությունները։ Որպես օրինակ փորձագետը նշում է իրավիճակը Արևմտյան Աֆրիկայում, որտեղ Փարիզը վերջին տարիներին զգալիորեն թուլացրել է իր դիրքերը։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիան չկարողացավ բավարար ռազմական ներկայություն ապահովել տարածաշրջանում ազդեցության նախկին մակարդակը պահպանելու համար։
Փարիզի սահմանափակ հնարավորությունները Շկոլնիկովը կապում է եվրոպական տնտեսության ավելի լայն խնդիրների հետ։ Նրա գնահատմամբ՝ տասնամյակների ընթացքում դրա զարգացումն ապահովվել է մի քանի կարևոր գործոններով՝ նախկին ԽՍՀՄ-ից համեմատաբար էժան էներգառեսուրսների և հումքի հասանելիություն, Աֆրիկայի ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև որակյալ կադրերի ներհոսք։
Գերմանիայի դեպքում, ըստ քաղաքագետի, մարդկային կապիտալի լրացուցիչ աղբյուր նախ դարձավ սոցիալիստական ԳԴՀ-ի հետ վերամիավորումը, իսկ ավելի ուշ՝ նախկին ԽՍՀՄ երկրներից մասնագետների ներհոսքը։ Այժմ, նրա կարծիքով, նախկին մոդելը դադարում է աշխատել։
«Հիմա դա չկա, և ամեն բան սկսում է քանդվել», ասում է Շկոլնիկովը:
Հենց այդ պատճառով էլ փորձագետը քիչ հավանական է համարում, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում ունենա բավարար ռեսուրսներ Հայաստանին լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:
Ընդ որում, ռազմական ներուժի նշանակությունը միջազգային հարաբերություններում, Շկոլնիկովի գնահատմամբ, միայն կմեծանա։ Աշխարհը մտնում է մի ժամանակաշրջան, երբ պետությունների՝ ինքնուրույն ռազմական ուժ ապահովելու կարողությունը կրկին դառնում է նրանց քաղաքական ազդեցության որոշիչ գործոններից մեկը։
Այս տեսանկյունից, ըստ քաղաքագետի, Հարավային Կովկասում հեռանկարում առանցքային դերակատարներ կմնան Ռուսաստանն ու Իրանը։ Նա հատուկ նշել է Թեհրանի ռազմական ներուժի հզորացումը։
«Նայելով Անդրկովկասին՝ մենք հասկանում ենք, որ այստեղ կմնա միայն երկու ուժ՝ Ռուսաստանն ու Իրանը, որն այժմ շարժվում է դեպի մեծ տերության կարգավիճակի ստացում, առնվազն ռազմական առումով»,-հայտարարել է Շկոլնիկովը:
Թուրքիայի հնարավորությունները փորձագետը գնահատում է ավելի համեստ։ Նրա կարծիքով, Անկարան վերջին տասնամյակների ընթացքում փորձել է միաժամանակ զարգացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր, որոնք ոչ միայն զգալի ռեսուրսներ էին պահանջում, այլև շատ առումներով հակասում էին միմյանց:
«Անկարան միաժամանակ փորձեր է ունեցել ստեղծել թյուրքական խանություն, վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, Իսլամական խալիֆայությունն ու աշխարհիկ Թուրքիան՝ Քեմալի պատգամներով։ Բայց այդ ամենն արդեն չի կարող գոյություն ունենալ», – կարծում է Շկոլնիկովը։
Այս հայեցակարգերի ներքին հակասություններին գումարվում են տնտեսական դժվարությունները և ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար Անկարային հասանելի ֆինանսական ռեսուրսների կրճատումը։ Շկոլնիկովի խոսքով՝ տարբեր ժամանակահատվածներում Թուրքիան փորձել է ընդլայնել իր ազդեցությունը միանգամից մի քանի ուղղություններով՝ Լիբիայում, Իրաքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում: Սակայն այդ նախաձեռնությունների զգալի մասը, նրա գնահատմամբ, չի տվել ակնկալվող արդյունքը։
Ուղղություններից մեկը, որտեղ Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիրքերը, Կենտրոնական Ասիան էր։ Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը տարածաշրջանի հեռանկարները նույնպես գնահատում է՝ հաշվի առնելով առկա սահմանափակումները: Չնայած զգալի բնական պաշարներին, Կենտրոնական Ասիայի երկրները, նրա խոսքով, բախվում են տեխնոլոգիաների պակասի և հումքի խորը վերամշակման սահմանափակ հնարավորությունների հետ: Մեկ այլ համակարգային գործոն է մնում ջրի պակասը, որը հետագայում կարող է էապես ազդել տարածաշրջանի տնտեսական զարգացման և կայունության վրա։