Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին


Վլադիմիր Պուտինը հավատացրել է, որ չնայած արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը՝ այնուհանդերձ դրանք որևէ կրիտիկական հետևանք չունեն:


 


«Հարկավոր է ամրապնդել երկրի ինքնիշխանությունը, բարելավել պաշտպանությունը, անվտանգությունը, սոցիալ-տնտեսական ոլորտը», – հավելել է Ռուսաստանի նախագահը։ Նա շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո լոգիստիկ և պահեստային ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, այդ թվում՝ պետության աջակցությամբ։


 


Պուտինի խոսքով՝ տնտեսական դինամիկան այժմ «համեստ է, բայց դրական»:


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ1

Leave a comment